Şarkının sözleri aşağıdadır Թևեր , sanatçı - Music Hayk çeviriyle birlikte
Çevirili orijinal metin
Music Hayk
Երբ պապական հողն է կանչում սրբազան պարտքի,
Իսկ երկնքի ուղին գծում Արցախյան փառքի
Քո փոխարեն հողն եմ գրկում իմ լուսե մանկիկ
Ու կհսկեմ քունը նրա, որ ապրեն մարդիկ։
Իմ հզոր հայրիկ լույսը երկնքից թող պաշտպան լինի քեզ,
Վերցրու թևերս , այն քեզ ենք տալիս երկինքը, Տերն ու ես,
Քնիր, քնիր Հայոց աշխարհ զինվորդ է արթուն
Ու չի հանգչի լույսն հայության այս ահեղ մարտում։
Լույսը տրվեց մեզ խաչի հետ իբրև սուրբ դրոշմ
Մենք հաղթությամբ էլի կանցնենք պահն այս անորոշ
Ու չի տևի մեր աշխարհում գիշերն այս երկար
Դու հաղթության լուրը փառքով Հայոց աշխարհ տար։
Իմ հզոր հայրիկ լույսը երկնքից թող պաշտպան լինի քեզ,
Վերցրու թևերս , այն քեզ ենք տալիս երկինքը, Տերն ու ես,
Քնիր, քնիր Հայոց աշխարհ զինվորդ է արթուն
Ու չի հանգչի լույսն հայության այս ահեղ մարտում։
Farklı dillerde şarkılar
Tüm dillere yüksek kaliteli çeviriler
İhtiyacınız olan metinleri saniyeler içinde bulun